«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին
16.11.2020,
02:34
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից։
«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Թովմասյանը որպես հետգրություն ավելացրել է. «Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ պատգամավորական մանդատից չեմ հրաժարվում։ Հետայսու կգործեմ որպես անկախ պատգամավոր։ Ես ընտրվել եմ վարկանիշային ընտրակարգով, անելիք ունեմ մարզում»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Այս գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանըհայտնեց մանդատը վայր դնելու մասին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն էլ հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։–0–
Загружается новость ... "Лево"