ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանի գրառումից հետո

16.11.2020, 02:24
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանի գրառումից հետո
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանի գրառումից հետո
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյալի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։ Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

«Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1-Աշխատանքից ազատման դիմում գրել
2-Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար», – նշել է Սիսերյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները վերջին օրերին հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նրանք մեղադրում են նրան Հայաստանի համար վիրավորական համաձայնագիր ստորագրելու մեջ։–0–