Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

04.04.2023, 15:39

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն իր հայտարարության մեջ հերքել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, ինքը հարձակման է ենթարկվել։

Նախօրեին Սիմոնյանը հայտարարել է, որ կիրակի հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։ «Ոստիկանություն նման հաղորդում չի ստացվել», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», – նշվում է Աշոտ Փաշինյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող armtimes հրատարակության կայքում։

Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում հրաժարվել է մեկնաբանել Աշոտ Փաշինյանի հայտարարությունը։–0–