Հյուրեր Աֆրիկայից. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի (ՖՈՏՈ)
31.05.2022,
12:00
Հյուրեր Աֆրիկայից. Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Կենդանաբանական այգու կենդանատեսակները համալրվել են:
Ինչպես նշվում է այգու Facebook–յան էջում, այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարներ Արամ և Մարիաննա Առաքելյանների հովանավորությամբ հունիսի 1-ին ընդառաջ այգին ձեռք է բերել 3 աֆրիկյան ջայլամ:
Այգու նոր բնակիչներն արդեն հարմարվում են իրենց նոր ազատավանդակին:
Առաքելյանների ընտանիքը նաև Կենդանաբանական այգու կլինիկայի գործարկմանն է մեծ ներդրում ունեցել. ԱՄՆ-ից շուտով Հայաստան կհասնեն մեծաթիվ սարքավորումներ, այդ թվում ախտահանող, մանրէաբանական, վիրահատական և այլն։–0–