+23
Եղանակը Երևանում
Հայ

Հուսով եմ՝ վարչապետն իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել

16:09
15 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է aysor.am–ը։

«Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի:

Կարծում եմ՝ այն կառավարությունը, ում կառավարման օրոք և արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը: Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետևողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ և միայն մեզ:

Այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձևավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն:
Հուսով եմ՝ վարչապետն իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի», - ասված է Կարեն Կարապետյանի հայտարարությունում։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:49
19 Ապրիլի 2021
Գործադուլավորների պահանջն անհիմն է. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը Սոթքում
Շուրջ 40 վարորդներ փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով  հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա
12:41
19 Ապրիլի 2021
ՊԲ–ն պարզաբանում է տեղեկություններն այն մասին, որ Հադրութում զոհված զինծառայողի մեդալը տուն է բերել տաքսու վարորդը
ՊԲ–ն պարզաբանում է տեղեկություններն այն մասին, որ Հադրութում զոհված զինծառայողի մեդալը տուն է բերել տաքսու վարորդը
12:12
19 Ապրիլի 2021
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:18
19 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 298 նոր դեպք, 1551 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 298 նոր դեպք, 1551 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
10:55
19 Ապրիլի 2021
Հայաստանում բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը. օրինագիծն ընդունվեց
Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը. օրինագիծն ընդունվեց
11:30
18 Ապրիլի 2021
Կորոնավիոուսը Հայաստանում. հաստատվել է 547 նոր դեպք, 210 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
Կորոնավիոուսը Հայաստանում. հաստատվել է 547 նոր դեպք, 210 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
17:13
17 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, ռազմագործողությունների դադարից հետո հայտնաբերվել է 1543 աճյուն
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, ռազմագործողությունների դադարից հետո հայտնաբերվել է 1543 աճյուն
11:51
17 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
21:12
16 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ucom ընկերությունը հայտարարել են համագործակցության մասին
Ucom-ը հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի
20:37
16 Ապրիլի 2021
Փաշինյանի խոսքը ոտքի է հանել գեներալներին, Վանեցյանն էլ տհաճ անակնկալ է պատրաստել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքը ոտքի է հանել գեներալներին, Վանեցյանն էլ տհաճ անակնկալ է պատրաստել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:01
16 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 194 զինծառայողների անունները
Հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 194 զինծառայողների անունները
13:52
16 Ապրիլի 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին