Հունվարի 27–ը` երկուշաբթին, համարվում է ոչ աշխատանքային օր. կառավարության որոշում
23.01.2020,
12:48
Հունվարի 27–ը` երկուշաբթին, համարվում է ոչ աշխատանքային օր. կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային:
Այսպիսով՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1:
Նշենք, որ ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը՝ Բանակի օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:–0–