Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը (ՎԻԴԵՈ)

26.04.2023, 13:23
Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը. ՎԻԴԵՈ
Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզպետի աշխատակազմը հրապարակել է այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը։

Այսօր պատմական թռիչք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապանի «Սյունիք» օդանավակայան։

Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ:

Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:

Այս թռիչքը իսկապես պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի:–0–