630.16
7.24
518.61
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հիշում ենք և պահանջում. համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցը

09:00
24 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամեն տարի ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը հիշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ 2021թ.–ին նշվում է ողբերգության 106–րդ տարելիցը, որի ժամանակ զոհվեց մոտ 1,5 մլն հայ։ 

Ամեն տարի այդ օրը հանրապետության ղեկավարությունը տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ցեղասպանության պատմությունը

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։

Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից, բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում՝ կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանության պահպանման նպատակով կայսրության կառավարությունը իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Այն հեշտությամբ, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխները աշխարհի տարբեր ծայրերում գտնվել և ոչնչացվել են հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլք։ 

Միջազգային ճանաչում

Հայերի ոչնչացումն առաջին անգամ արժանացավ միջազգային արձագանքի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ (1915թ.–ի մայիս), որտեղ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող վայրագությունները բնորոշվեցին որպես «նոր հանցագործություններ մարդկության և քաղաքակրթության նկատմամբ»։ 

Գերտերությունները զգուշացրեցին Թուրքիային այդ հանցագործության համար նախատեսվող պատասխանատվության համար։ Հայերի հետ կապված իրավիճակի մասին որոշումներ են ընդունվել ԱՄՆ Սենատի կողմից 1916, 1919, 1920թթ.–ին։ 

1915թ.–ի սահմռկեցուցիչ ողբերգությունը ճանաչող և դատապարտող աշխարհում առաջին հատուկ դեկրետն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանը 1965թ.–ի ապրիլի 20–ին։ Հայոց ցեղասպանության մասին օրենքներ և որոշումներ հետագայում ընդունեցին Եվրախորհրդարանը, Ռուսաստանի Պետական Դուման, այլ երկրների խորհրդարանները, մասնավորապես, Չիլին, Ավստրիան, Կիպրոսը, Արգենտինան, Կանադան, Հունաստանը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Գերմանիան, Վենեսուելան, Լիտվան, ինչպես նաև Վատիկանը։ 

Բազմաթիվ երկրներ մինչ օրս շարունակում են ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող, ինչպես նաև ժխտումը քրեականացնող բանաձևեր։ 2015թ.–ին` Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, սկսվեց ճանաչման նոր ալիք։ Համապատասխան հայտարարությամբ հանդես եկան Չիլիի և Ավստրիայի խորհրդարանները, Գերմանիայի նախագահը վայրագություններն անվանեց Ցեղասպանություն։ 

Այդուհանդերձ, Օսմանյան կայսրության իրավաջահորդը` ներկայիս Թուրքիան, շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը` սուր արձագանքելով այդ հանցագործության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, օգտագործելով դիվանագիտական ճնշման մեթոդներ խորհրդարանների և անգամ երկրների նկատմամբ։ Նման ճնշումների օբյեկտներից է ԱՄՆ–ն, որը դեռ պետական մակարդակում չի ճանաչել և չի դատապարտել Ցեղասպանությունը`վախենալով այդ քայլով փչացնել հարաբերություններն իր ռազմավարական դաշնակցի` Անկարայի հետ։ 

ԱՄՆ նախագահներն ավանդաբար ապրիլի 24–ին դիմում են հայ ժողովրդին` կարեկցանքի և աջակցության խոսքով։ Սակայն նրանց ելույթում «ցեղասպանություն» եզրույթը փոխարինվում է «ջարդեր», «մեծ եղեռն» ձևակերպումներով։ Օրերս սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ...

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
13 Հունիսի 2021
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն.ՖՈՏՈ
09:59
13 Հունիսի 2021
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասահմանային հատվածում,երկու բնակիչ, տրակտորներով, հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՊՆ-ն պարզաբանում է
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասահմանային հատվածում,երկու բնակիչ, տրակտորներով, հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՊՆ-ն պարզաբանում է
23:58
12 Հունիսի 2021
Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը.Մանե Գևորգյան
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը
20:43
12 Հունիսի 2021
Ադրբեջանից վերադառնում է 15 հայ գերի.Փաշինյան
Փաշինյանը տեղեկացրեց, որ 15 հայ գերիներ վերադարձել են ադրբեջանական գերությունից
10:14
12 Հունիսի 2021
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:52
11 Հունիսի 2021
Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
Դեմկուսից նշում են, որ Արզաքանցյանին չգրանցելու որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմկուսը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը
20:09
11 Հունիսի 2021
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները.ՊՆ
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները
18:53
11 Հունիսի 2021
Այսօր Ստեփանավանում պտտահողմ է գրանցվել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանում գրանցված պտտահողմի լուսանկար է հրապարակել
16:06
11 Հունիսի 2021
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց