Հինգշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
06 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` դեկտեմբերի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Բրատիսլավայում նախօրեին ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին, որի ժամանակ ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի 7 առանցքային կետերը։
Շուրջ 1 մլրդ 160 մլն դրամի վնաս. բացահայտվել են նախկին պաշտոնյաների ապօրինությունները։
Նախկին պատգամավոր և «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների վատնման մեջ հանցակից լինելու համար։–0–