565.05
6.28
485.27
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10:53
05 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բրատիսլավայում նախօրեին ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Мнацаканян, Мамедъяров

«Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ 

«Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը»,– նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Սեպտեմբերի 2020
Արցախի ԱԱԾ–ն զգուշացնում է. Ադրբեջանը կեղծ փաստաթուղթ է տարածում
Արցախի ԱԱԾ–ն զգուշացնում է. Ադրբեջանը կեղծ փաստաթուղթ է տարածում, ինչի՞ մասին է խոսքը
21:46
23 Սեպտեմբերի 2020
Մոսկվան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի կարգավիճակը և դրա շուրջ տարածքների ազատումը. Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունները (ՎԻԴԵՈ)
Մոսկվան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի կարգավիճակը և դրա շուրջ տարածքների ազատումը. Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունները. ՎԻԴԵՈ
20:21
22 Սեպտեմբերի 2020
Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը. Արցախի ԱԳՆ
Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը. Արցախի ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարություններին
15:28
21 Սեպտեմբերի 2020
Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ. Արցախն այսօր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ. Արցախն այսօր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է. ՎԻԴԵՈ
12:16
21 Սեպտեմբերի 2020
Դե բա ինքն իրեն հո չի՞ մեղադրելու. Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագա Իլհամ Ալիևի հայտարարությունը. ՎԻԴԵՈ
19:13
20 Սեպտեմբերի 2020
Երևանը պահանջում է Բաքվից վերանայել ուժի կիրառման քաղաքականությունն ու հրաժարվել տարածաշրջանի անվտանգության ապակայունացման փորձերից
Երևանը պահանջում է Բաքվից վերանայել ուժի կիրառման քաղաքականությունն ու հրաժարվել տարածաշրջանի անվտանգության ապակայունացման փորձերից
10:20
20 Սեպտեմբերի 2020
Ալիևը բացասաբար է գնահատել Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները և հայտնել, որ դրանք «իրականում դադարել են»
Ալիևը բացասաբար է գնահատել Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները և հայտնել, որ դրանք «իրականում դադարել են»
16:54
19 Սեպտեմբերի 2020
Նախորդ 7 օրվա ընթացքում հակառակորդն ավելի քան 2300 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Արցախի ՊՆ–ից հայտնում են, որ նախորդ 7 օրվա ընթացքում հակառակորդն ավելի քան 2300 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
16:11
11 Սեպտեմբերի 2020
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
20:04
08 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների օգտահաշիվներից անձնական տվյալներ են հրապարակել
Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների օգտահաշիվներից անձնական տվյալներ են հրապարակել
19:44
08 Սեպտեմբերի 2020
Զինծառայողների հետ տեսակցություններն արգելվում են. ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Զինծառայողների հետ տեսակցություններն արգելվում են. ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
14:07
08 Սեպտեմբերի 2020
Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները հանվեցին
Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները հանվեցին