ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում խորհուրդ է տրվում հազալ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։
«Հազը COVID-19 համավարակի տեսանելի ախտանշաններից մեկն է։ Բայց այն կարող է նաև պաշտպանել քեզ համավարակից։ Ահա, թե ինչ է պետք անել։ Եթե շրջապատում մարդիկ չեն կրում դիմակ, չեն պահպանում հեռավորություն և բարևում են ձեռք սեղմումով, ասա նրանց, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները կամ պարզապես միտումնավոր հազա։ Հազը կասկածներ կհարուցի վարակակիր լինելու վերաբերյալ, իսկ դա, հանդիսանալով զգուշանալու ազդանշան, կբերի հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Այսպիսով, չլռելով կամ միտումնավոր հազալով` հնարավոր է և պաշտպանել, և պաշտպանվել վարակից։ Զգուշացրու′ կամ հազա′, որ լինես պաշտպանված», – խորհուրդ է տալիս առողջապահության նախարարությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում