Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողը.ՊՆ
26.05.2022,
14:07
Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
Այս մասիյ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ զինծառայողի հետ կապը կորել է ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։–0–