Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գտնվում է ադրբեջանական կողմում

25.04.2022, 01:57
Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գտնվում է ադրբեջանական կողմում
Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու գտնվում է ադրբեջանական կողմում
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊՆ–ից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: ադրՄիջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:-0-