Հայաստանում մշակվել է ՌԷՊ կայանը, այն կարող է խափանել ԱԹՍ–ների և այլ սարքերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորության վրա (ՎԻԴԵՈ)
03.03.2021,
11:20
Հայաստանում մշակվել է ՌԷՊ կայանը, այն կարող է խափանել ԱԹՍ–ների և այլ սարքերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորության վրա. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան։
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով», – նշել է Հակոբյանը Facebook–յան իր էջում:
Նախարարը նաև հայտնել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։
Օրերս Արշակյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը փորձարկում է հեռահար թիրախների խոցման հայկական հարվածային ԱԹՍ–ներ։–0–