Հայաստանը փորձարկում է հեռահար թիրախների խոցման հայկական հարվածային ԱԹՍ–ներ (ՎԻԴԵՈ)
27.02.2021,
13:20
Հայաստանը փորձարկում է հեռահար թիրախների խոցման հայկական հարվածային ԱԹՍ–ներ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։
«Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։ Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս», – նշել է նա Facebook–յան իր էջում։–0–