Հայաստանը հիշում է նահատակված հերոսներին. Երևանի երկինքը լուսավորվեց հարյուրավոր լապտերով (ՎԻԴԵՈ)
01:30
01 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամանորի նախաշեմին, երբ 2021թ.–ի գալուն հաշված ժամեր էին մնացել, Երևանի երկինքը լուսավորվեց հարյուրավոր լապտերով` ի հիշատակ արցախյան պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների։
Լապտերը բաց թողնվեցին Հանրապետության Հրապարակից` բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ։
Նմանատիպ ակցիա էր կազմակերպվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։–0–
Ադրբեջանը պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու, և այս հարցի լուծման ձգձգման հետևանքով հետաձգվում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը, հայտարարել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը