Հայաստանը երկրորդ անգամ դիմել է Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով

22.05.2023, 10:11
Հայաստանը երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
Հայաստանը երկրորդ անգամ դիմել է Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, հաղորդում է Առաջին լրատվականը:

Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ-ի վճիռները: Այդ փաստը մերոնք ներկայացրել են վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:-0-