+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում շուրջ 310 քաղաքացի ստացել է պատվաստման կեղծ հավաստագիր կամ բացասական թեստեր, 9 անձ կալանավորվել է

13:35
10 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի  կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետության կողմից այդ նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումները, հաղորդում է ՀՀ դատախազությունը: 

2021թ.-ի ապրիլից ՀՀ Ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր: 

Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: 

Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում ՀՀ ժամանող ուղևորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին բժիշկ համաճարակաբաններ, բուժհաստատությունների՝ կոնկրետ գործառույթներով օժտված անձինք պատրաստել և առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական  պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել, մուտք գործել ՀՀ տարածք: 

«Այս ապօրինի գործողությունների հետևանքով նշված քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել ՀՀ-ում, օտարերկրյա պետություններում հակահամաճարակային սահմանափակումները՝ վտանգելով համավարակի պայմաններում, ՀՀ-ում հիվանդության տարածման և առաջացած համաճարակի  հետագա կանխման, բնակչության առողջության պահպանման նպատակով պետության կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ընդ որում, ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով վերը նկարագրված ակնհայտ ապօրինի գործողությունների համար ստացել են տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 40.000 ՀՀ դրամ կաշառք: 

Վերոնշյալ հանցագործությունների առթիվ ՀՀ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում հարուցվել է 20 քրեական գործ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի և Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների: 

Քրեական գործերով այս պահին նախնական տվյալներով պատվաստման բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ են ստացել և դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել, կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել (ավելի քիչ թվով) ընդհանուր շուրջ 310 քաղաքացի: 

Քրեական գործերի նախաքննությամբ կատարվել են տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարներ, ձեռք են բերվել պատվաստված չլինելու պայմաններում կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց տվյալներ պարունակող ցուցակներ: Կոռուպցիոն հանցավոր այս կառուցակարգերում ներգրավված բազմաթիվ բուժաշխատողներ տվել են խոստովանական ցուցմունքներ: 

Դատախազությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քրեական գործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 15 անձի, որոնցից 9-ը կալանավորվել է:

Քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Դատախազության հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ նմանատիպ այլ դրսևորումներ բացահայտելու, պարզված դեպքերով առերևույթ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակները ի հայտ բերելու, յուրաքանչյուրի գործողությանը իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: 

ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ նման չարաշահումները լրջորեն սպառնում են հանրապետության առողջապահական անվտանգությանը, խոչընդոտում պետության կողմից իրականացվող հակահամաճարակային և բնակչության առողջության պահպանման միջոցառումների արդյունավետությանը: 

Ելնելով վերոնշյալից՝ ինչպես քաղաքացիներին, այնպես էլ  Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումներում ներգրավված բուժաշխատողներին, հանրային ծառայողներին հորդորում ենք զերծ մնալ նման անպատասխանատու, ինչպես իրենց, այնպես էլ հանրության առողջությունը վտանգող և քրեորեն հետապնդելի քայլերից: ՀՀ դատախազության մոտեցումը նման դեպքերում լինելու է անվերապահորեն խիստ, կիրառվելու են իրավաչափ և օրինական բոլոր անհրաժեշտ ներգործության միջոցները՝ նման հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական համաչափ պատասխանատվության ենթարկելու համար: –0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:25
14 Նոյեմբերի 2021
Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել սահմանին, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ–ն ներկայացնում է իրավիճակն այս պահին
Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել սահմանին, սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ–ն ներկայացնում է իրավիճակն այս պահին
13:09
14 Նոյեմբերի 2021
Ադրբեջանը Կապան–Ճակատեն հատվածում մաքսակե՞տ է տեղադրել. Թաթոյանը մեկնաբանում է
Ադրբեջանը Կապան–Ճակատեն հատվածում մաքսակե՞տ է տեղադրել. Թաթոյանը մեկնաբանում է
22:03
13 Նոյեմբերի 2021
Հ2–ը ցուցադրել է ռեպորտաժ այն մասին` ինչպես է ադրբեջանական հեռուստաընկերությունը հարցում կազմակերպել Երևանում (ՎԻԴԵՈ)
Հ2–ը ցուցադրել է ռեպորտաժ այն մասին` ինչպես է ադրբեջանական հեռուստաընկերությունը հարցում կազմակերպել Երևանում.ՎԻԴԵՈ
19:16
13 Նոյեմբերի 2021
Հակառակորդը կրակ է բացել սահմանի Գեղարքունիքի հատվածում, հայկական կողմից տուժածներ չկան.ՊՆ
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է
20:47
12 Նոյեմբերի 2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր դիրքորոշումն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վտանգավորության կապակցությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր դիրքորոշումն է հայտնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վտանգավորության կապակցությամբ
18:35
12 Նոյեմբերի 2021
ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ
ԿԳՄՍՆ–ն հայտարարություն է տարածել բուհերում ուսումնական պրոցեսի կազմակերպման կապակցությամբ
16:04
12 Նոյեմբերի 2021
Անսպասելի շրջադարձ. վիրավորներից մեկը ձերբակալվել է «Քանաքեռցի Տույի» աղմկահարույց սպանության գործով (ՎԻԴԵՈ)
Անսպասելի շրջադարձ. վիրավորներից մեկը ձերբակալվել է «Քանաքեռցի Տույի» աղմկահարույց սպանության գործով.ՎԻԴԵՈ
13:37
12 Նոյեմբերի 2021
Դատարանը որոշում է կայացրել ապագա փեսային սպանելու գործով. ո՞վ է կալանավորվել
Դատարանը որոշում է կայացրել ապագա փեսային սպանելու գործով. ո՞վ է կալանավորվել
11:59
12 Նոյեմբերի 2021
Որն է «Քանաքեռցի Տույի» սպանության պատճառը.նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Որն է «Քանաքեռցի Տույի» սպանության պատճառը.նոր մանրամասներ.ՎԻԴԵՈ
11:05
12 Նոյեմբերի 2021
Հակառեկորդները շարունակվում են. նախօրեին կորոնավիրուսից 70 մարդ է մահացել, հաստատվել է 1309 նոր դեպք, առողջացել է 2044 մարդ
Հակառեկորդները շարունակվում են. նախօրեին կորոնավիրուսից 70 մարդ է մահացել, հաստատվել է 1309 նոր դեպք, առողջացել է 2044 մարդ
10:43
12 Նոյեմբերի 2021
Ջերմաստիճանը կրկին կնվազի, գիշերը սպասվում է մինչև -3
Ջերմաստիճանը կրկին կնվազի, գիշերը սպասվում է մինչև -3
01:02
12 Նոյեմբերի 2021
ԱԽ քարտուղար. ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է եղել Գորիս-Կապան ճանապարհը շահագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը