Հայաստանում փոթորկաբեր քամի է սպասվում

04.02.2022, 11:37
Հայաստանում փոթորկաբեր քամի է սպասվում
Հայաստանում փոթորկաբեր քամի է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Այսօր ցերեկը կանխատեսվում է անձրև, օդի ջերմաստիճանը կտատանվի +5...+7 աստիճանի սահմանում, գիշերը սպասվում է 0...+2:

 - рис.1

Հանրապետության տարածքում փետրվարի 06-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 4-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:

 - рис.2

Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 04-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Քամու ուժը բնության մեջ չափում են Բոֆորտի սանդղակով: 17,2 – 20,7 մ/վրկ արագությամբ քամին համարվում է շատ, խիստ, իսկ 20,8-24,4մ/վրկ -ն արդեն փոթորիկ է, որի ժամանակ հնարավոր են աննշան ավերածություններ, տների տանիքներից կարող են պոկվել կղմինդրներ:-0-