ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/ . Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ.–ի մարտի 1–ին։
Առողջապահության նախարարության տվյալներով, կորոնավիրուսից նախօրեին մահվան դեպք չի արձանագրվել (վերջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել ապրիլի 18–ին), 16 պացիենտ առողջացել է, կատարվել է 1 745 թեստ։
Մայիսի 3–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 422 874 դեպք։
Ընդհանուր առմամբ կատարվել է 3 057 702 թեստ, մահացելէ 8 622 մարդ,
412 019 մարդ առողջացել է, բուժվում է 549 պացիենտ։–0–