Հայաստանում մեկնարկեց ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի շինարարությունը. «Նովոստի – Արմենիա»-ի ռեպորտաժը փորձարկումներից (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ ԿԱԴՐԵՐ)

06.09.2021, 18:58
Հայաստանում մեկնարկեց ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի շինարարությունը. «Նովոստի – Արմենիա»-ի ռեպորտաժը փորձարկումներից.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ ԿԱԴՐԵՐ
Հայաստանում մեկնարկեց ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի շինարարությունը. «Նովոստի – Արմենիա»-ի ռեպորտաժը փորձարկումներից (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ ԿԱԴՐԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզի Լեռնապատ գյուղում մեկնարկել է Հայաստանում անօդաչու թռչող սարքերի առաջին օդանավակայանի շինարարությունը: Այն ստեղծվում է, որպեսզի ԱԹՍ-ների մշակողները հնարավորություն ունենան փորձնական թռիչքներ իրականացնել ։ «Նովոստի – Արմենիա» գործակալության նկարահանող խումբն այցելել է Լեռնապատ, որպեսզի տեղում հասկանա, թե ինչպես են Հայաստանում մշակվելու ապագայի տեխնոլոգիաները:

Սեպտեմբերի 18 -ին Լեռնապատ գյուղում կանցկացվի «Հաւք 2021» անօդաչու թռչող սարքերի մրցույթը, որի ընթացքում 30 պրոֆեսիոնալ ​​և սիրողական խմբեր կցուցադրեն անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները փրկարարական ծառայության և արտակարգ իրավիճակների արձագանքման գործում: ԱԹՍ-ները պետք է լուծեն երեք խնդիր ՝ հրդեհի օջախի բացահայտում, տուժածի հայտնաբերում և օգնության փաթեթի տեղափոխում:

Ավելի վաղ ՏՏ ոլորտի հայ համայնքն ավարտել է դրամահավաքը երկրում առաջին ԱԹՍ-ների օդանավակայանի կառուցման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 110 հազար դոլար: Օդանավակայանը նվիրված կլինի ՏՏ ոլորտում հայտնի գործիչ Կարեն Վարդանյանի հիշատակին: Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ-ների օդանավակայանը կծառայի որպես կենտրոն ոլորտում ինչպես գործող, այնպես էլ նորաստեղծ ակումբների և պրոֆեսիոնալ ​​ընկերությունների համար, որտեղ երիտասարդները կստանան լիարժեք ինժեներական կրթություն և անհրաժեշտ գործնական հմտություններ՝ նպաստելով նորարարական մշակույթի տարածմանն ու ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը։-0-