+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)

11:38
27 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմեիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

Բացի այդ, պարզվել է նաև, որ վերոնշյալ գործողություններից զատ, ՀՀ քաղաքացիները «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի «Way to success» («Հաջողության ուղին») անվանումով էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ «Whatsapp» հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։ Դեռևս 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։

«Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները, ցույց են տվել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ, օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրությա մեջ։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր