Հայաստանում կարող է սպառվել մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդների համար. ԱՆ–ից հայտնում են նոր դեպքերի 90%–անոց աճի մասին
29.03.2021,
19:28
Հայաստանում կարող է սպառվել մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդների համար. ԱՆ–ից հայտնում են նոր դեպքերի 90%–անոց աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսով վարակման 7 հազար նոր դեպք, ինչի հետևանքով հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը կսպառվի, հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
«Հայաստանում այս պահին համաճարակային վիճակը շատ ծանր է։ Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվել է։ Ունեն հիվանդության գրեթե 90%–անոց աճ, իսկ վիրուսի վերարտադրման ցուցիչը 1,2 է։ Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթ մենք սպասում ենք ավելի քան 7 հազար նոր դեպք», – ասաց նա երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Սահակյանի խոսքով, դա շատ ծանր իրավիճակ է, քանի որ սպասվող 7 հազար դեպքերն ամբողջությամբ կսպառեն մահճակալային ֆոնդը, ինչի հետևանքով կրկին կառաջանա հոսպիտալացման հերթ։
Նշենք, որ նախօրեին Հայաստան է ներկրվել AstraZeneca–ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը։
Մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով։–0–
Загружается новость ... "Лево"