Հայաստանում ջերմաստիճանը մի փոքր կնվազի, սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև

22.08.2022, 11:29
Հայաստանում ջերմաստիճանը մի փոքր կնվազի, սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև
Հայաստանում ջերմաստիճանը մի փոքր կնվազի, սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Մայրաքաղաք Երևանում օոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վրկ:

 - рис.1

Հանրապետության տարածքում օգոստոսի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև:

 - рис.2

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:-0-