Հայաստանում հունվարին ամենաշատ թանկացած 10 մթերքը (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի հունվարին, 2024 թվականի հունվարի համեմատ․ աճել են 2,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2,7%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 պարենային ապրանք, որոնք ամենաշատն են թանկացել 2025 թվականի հունվարին՝ 2024 թվականի հունվարի համեմատ։
• Սուրճ (+17,5%).
• Արևածաղկի բուսական յուղ (+13,9%).
• Բանջարեղեն (+13,1%).
• իշխան (+11,9%).
• Կարագ (+11,4%).
• Օղի (+8,9%).
• Ալյուր (+5,2%).
• Թեյ (+5,2%).
• Գարեջուր (+2,1%)
• Հաց (+2.1%).
Ամենաշատն էժանացել են ձուն (-6,2%), խոզի միսը (-5,3%), ինչպես նաև շաքարն ու շաքարավազը (-5,1%)։