Հայաստանում հանվում է աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը. նախարարը մանրամասնում է
28.04.2022,
12:10
Հայաստանում հանվում է աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը. նախարարը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումներ են տեղի ունեցել։
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ, վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ մեկուկես մետր հեռավորություն պահպանելու արգելքը և աշխատանքի վայրում յոթ օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։
Նախարարի խոսքով, ՔԿՀ–ներում, Զինված ուժերում սահմանափակումների և արձակուրդ մեկնելիս և տեսակցությունների ժամանակ այլևս չի գործի թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը։–0–