Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ozon-ից

05.07.2023, 11:37
Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ozon-ից,  հասանելի է ռուսական հարթակի գրեթե ողջ տեսականին՝ ավելի քան 20 կատեգորիայի 196 միլիոն ապրանքատեսակ
Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ozon-ից
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչներն արդեն կարող են ապրանքներ գնել Ozon մարքեթփլեյսից, նրանց հասանելի է ռուսական հարթակի գրեթե ողջ տեսականին՝ ավելի քան 20 կատեգորիայի 196 միլիոն ապրանքատեսակ, նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։

Առաջին փուլում Հայաստանում բնակվող գնորդները կարող են ապրանքները ստանալ Omni Logistics-ի միջոցով՝ առաքման ծառայության կամ ամբողջ հանրապետությունում գործող պատվերների ստացման կետերի միջոցով: Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ 7 օր: Ապագայում Ozon-ը նախատեսում է Հայաստանում զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը, այդ թվում' սեփական առաքման ծառայությունը և պատվերների ընդունման և տրամադրման կետերի ցանցը:

«Ozon-ը շարունակում է զարգանալ միջազգային ասպարեզում՝ հարևան երկրների բնակիչների համար հարմարավետ առցանց գնումների նոր հնարավորություններ բացելու համար: Մարքեթփլեյսերի մեծ առավելությունը լայն տեսականու մեջ է, վիրտուալ ցուցափեղկերի վրա ապրանքների ընտրությունը շատ ավելի լայն է, քան սովորական մանրածախ խանութում: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր ենթակառուցվածքը երկրում, որպեսզի նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյունների բնակիչները կարողանան պատվիրել առցանց և ընտրել ապրանքներ բազմազան տեսականուց», - նշում է ԱՊՀ-ում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը:

Ozon-ը ԱՊՀ երկրներում բիզնես է զարգացնում 2021 թվականից, ընկերությունն արդեն ունի իր սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում և Ղրղըզստանում։

 Ozon ԱՊՀ

 Ozon-ն առաջատար մարքեթփլեյս է և Ռուսաստանի խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը: Հարթակում ներկայացված է ավելի քան 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջության համար նախատեսված ապրանքներ: Ozon-ը ակտիվորեն զարգանում է որպես առցանց հարթակ. նրա տեսականու ավելի քան 90%-ն արդեն ձևավորվել է մարքեթփլեյսի գործընկերների կողմից: Ozon-ը զարգացնում է բիզնեսը և կառուցում է իր լոգիստիկ ենթակառուցվածքը Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Հայաստանում: -0-