431.27
5.71
396.02
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի անվտանգություն = Իրանի անվտանգություն. Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի հյուպատոսությունը

16:14
21 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուրբաթ բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի կառավարության որոշումը կարևորության արտացոլումն է, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդը դրսևորում են Իրանի և Հայաստանի հազարամյա հարաբերությունների նկատմամբ», – ասաց Աբդոլլահիանը։

Նա նշեց, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացմանը։
Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը։

«Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները», – ընդգծեց նա։

Армения Иран МИД

Նա նշեց, որ Սյունիքի մարզը Հյուսիս–Հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկն է։

«Մենք կգործադրենք առավելագույն ջանքեր, որպեսզի այդ տարանցիկ ուղին, ապրանքների և ուղևորների փոխադրումն այդ ուղղությամբ զարգանան», – ասաց նա։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ աշխատանքը կբարձրացնեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների մակարդակը, ինչը թույլ կտա խթանել երկկողմ համագործակցությունն ու հայ–իրանական կապերի զարգացումը։

«Վստահ եմ, որ հետագայում ևս կգործադրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար», – ասաց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
02 Փետրվարի 2023
Քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում սանմաքրում իրականացնող երկու աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ
Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն
12:31
02 Փետրվարի 2023
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
12:18
02 Փետրվարի 2023
Նախատեսվում է փոխել Զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը, ՊՆ–ն մրցույթ է հայտարարել
Հայաստանում նախատեսվում է փոխել Զինված ուժերի անձնակազմի հանդերձանքը
10:41
02 Փետրվարի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում, սպասվում է ձյուն և բուք, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
09:38
02 Փետրվարի 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար
16:10
01 Փետրվարի 2023
Հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է
Հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է
15:39
01 Փետրվարի 2023
Այսօրվանից «Մալաթիա»–ի սեփականատերը պետք է ինտենսիվ միջոցառումներ իրականացնի. ի՞նչ է քննարկվել հրդեհային անվտանգության տեսչական մարմնում
Այսօրվանից «Մալաթիա»–ի սեփականատերը պետք է ինտենսիվ միջոցառումներ իրականացնի. ի՞նչ է քննարկվել հրդեհային անվտանգության տեսչական մարմնում
15:14
01 Փետրվարի 2023
Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի, «Բաքսի» քաշած լինի. ՔՊ–ական պատգամավոր
Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի,  «Բաքսի» քաշած լինի, հայտարարել է ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը
14:14
01 Փետրվարի 2023
Զորամասի կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ, ով բենզինը լցրել է վառարանի մեջ
Զորամասի կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ, ով բենզինը լցրել է վառարանի մեջ
12:22
01 Փետրվարի 2023
«Զրկում են մի կտոր հացից». «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքում են տոնավաճառի փակման դեմ
«Մալաթիա» տոնավաճառի առևտրի օբյեկտների վաճառողներն ու տերերն այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելով տոնավաճառի փակման դեմ
22:34
31 Հունվարի 2023
ԱՄԷ մեկնելիս դեռևս վիզա է պետք. դեսպանությունը պարզաբանում է
Դեսպանությունից հայտնում են, որ ԱՄԷ մեկնելիս դեռևս վիզա է պետք
14:31
31 Հունվարի 2023
ՃՈ տեսուչներ են ձերբակալվել կաշառք վերցնելու մեղադրանքով
ՃՈ տեսուչներ են ձերբակալվել