Հայաստանի բնակչության 1/3-րդը սիրում է իր հայրենիքը և հեռանալ չի ուզում

05.02.2016, 16:58
Հայաստանի բնակչության մեկ երրորդ մասը սիրում է իր հայրենիքը և ուզում է ապրել այստեղ, ուրբաթ լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Հայաստանի բնակչության 1/3-րդը սիրում է իր հայրենիքը և հեռանալ չի ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակչության մեկ երրորդ մասը սիրում է իր հայրենիքը և ուզում է ապրել այստեղ, ուրբաթ լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլագիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, 2015 թվականին 3300 ընտանիքների շրջանում անցկացրած սոցհարցումն ամբողջ հանրապետությունում ցույց տվեց, որ երկրի բնակչության 35 տոկոսը չի պատրաստվում հեռանալ և գոհ է իր կյանքից:

«Հարցումը ցույց տվեց, որ բնակչության 35 տոկոսը մնում է Հայստանում, քանի որ սիրում է իր երկիրը, դա նշանակում է , որ 1/3-ը այնքան լավ է զգում իրեն երկրում, որ կարող է իրեն թույլ տալ մնալ հայրենիքում և սիրել այն»,-ասաց Ադրբեկյանը:

Նա  նշեց, որ միաժամանակ  նրանց 5 տոկոսը ավելի լուսավոր և բարեկեցիկ ապագայի հույս ունեն: «Այսպիսով, հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանին չի սպառնում ամբողջ բնակչության արտագաղթը»,-ասաց Ադիբեկյանը:

Տվյալների համաձայն, Հայաստանի 1/3-ը պատրաստ է հնարավորության դեպքում հեռանալ արտասահման:

Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի բնակչությունը 70-ական թվականներից հետո առաջին անգամ պակաս է 3 միլիոնից: --0--