Հարությունյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

27.02.2021, 17:42
Այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը
Հարությունյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 27-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակին։–0–