Հանրապետության թիվ 1 առանձնատանն օրհնության կարգ է կատարվել (ՎԻԴԵՈ)
04.11.2019,
15:05
Հանրապետության թիվ 1 առանձնատանն օրհնության կարգ է կատարվել:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Հանրապետության թիվ 1 առանձնատանն օրհնության կարգ է կատարվել:
Օրհնության կարգի տեսանյութը Facebook–յան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 2–ին Փաշինյանն ուղիղ եթեր էր դուրս եկել հանրապետության թիվ 1 առանձնատնից` նշելով, որ մի քանի օր առաջ է ընտանիքի հետ տեղափոխվել հանրապետության թիվ 1 առանձնատուն, որտեղ ավելի վաղ բնակվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ վարչապետի խոսքով, կապիտալ վերանորոգում չի եղել, պարզապես փոխվել է պատերի գույնը։ Նա նաև հերքել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ առանձնատան վերանորոգման վրա ծախսվել է 2 մլն դոլար։–0–