438.37
4.44
404.03
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը ցույց է տվել հանրապետության N1 առանձնատունը ու մեկնաբանել 2մլն դոլարի վերանորոգման մասին խոսակցությունները (ՎԻԴԵՈ)

18:17
02 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրն ուղիղ եթեր է դուրս եկել իր Facebook-յան էջից և նշել, որ մի քանի օր առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է հանրապետության թիվ 1 առանձնատուն, որտեղ ավելի վաղ բնակվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

«Կապիտալ վերանորոգում չի եղել, մենք փոխել ենք պատերի գույնը», – ասաց Փաշինյանը` մեկնաբանելով շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ առանձնատան վերանորոգման վրա ծախսվել է 2 մլն դոլար։

Նրա խոսքով, Կոնդում կառավարական առանձնատների տարածքների վերանորոգման վրա ծախսվել է ավելի շատ, քան առանձնատան վերանորոգման վրա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ վերանորոգում է արվել պատերի ճաքերի պատճառով։

«Ամեն ինչ վրա ծախսվել է 2 մլն դոլարից առնվազն 10 անգամ ավելի քիչ։ Ընդ որում կառավարությունը տարվա ընթացքում տնտեսել է մոտ 130 մլն դոլար», – ասաց Փաշինյանը։

Նա ցույց տվեց սենյակները, նկարները, լուսանկարները, սենյակների ներքին հարդարանքն ու կահույքը` նշելով թե ինչն է պատկանում անձամբ իրեն և ինչն է պետական ունեցվածք։  

Վարչապետը ցույց տվեց նաև դստեր խաղասենյակը, հանգստի գոտին, առանձնատանը գտնվող վարսավիրանոցը։ Նա նաև ցույց տվեց որդու ննջարանը, ով հիմա ծառայում է Հայոց բանակում։

Փաշինյանը կարևորեց, որ առանձնատունը սեփականաշնորհելու` նախկին իշխանությունները պլանները չպսակվեցին հաջողությամբ, և շինությունը կրկին դարձավ պետական սեփականություն։

Նա նաև հերքեց շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ իր կինն օգտվել է պետական ինքնաթիռից` Շվեյցարիա մեկնելու համար։

«Վերջերս քննարկվում է այն հարցը, թե ինչու եմ ես մեկնել Լոս Անջելես մասնավոր չվերթով։ Պատասխանը շատ պարզ է. ես անպայման պետք է Գյումրիում մասնակցեի Անկախության օրվա տոնակատարությանը, այնուհետև անպայման պետք է մեկնեի ԱՄՆ, իսկ հետո վերադառնայի, որպեսզի դիմավորեի Սինգապուրի վարչապետին», – ասաց Փաշինյանը` հավելելով, որ որևէ այլ չվերթով նա չէր կարող թռչել` նախատեսված ժամանակացույցում «տեղավորվելու» համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել