Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
02.01.2020,
15:31
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Եվ այսպես, այսօր`հունվարի 2-ի ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հունվարի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Հունվարի 3-4-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 3-4-ը սպասվում են տեղումներ: Այսօր ցերեկային ժամերին սպասվում է +9...+11 աստիճան, գիշերը`0...+2, վաղը` հունվարի 3–ին, ցերեկը կանխատեսվում է +8...+10, գիշերը` 0...+2։–0–