Համաշխարհային 2 ռեկորդ 1 օրում, ԱԻՆ–ի հրշեջ փրկարարը նոր ռեկորդ է սահմանել`նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11.05.2021,
10:36
Համաշխարհային 2 ռեկորդ 1 օրում, ԱԻՆ–ի հրշեջ փրկարարը նոր ռեկորդ է սահմանել`նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր, վանաձորցի Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը, Մայիսի 8-ին Վանաձոր քաղաքում Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ 205 կիլոգրամանոց ծանրաձողը Զորիկ Պողոսյանը կքանիստ վիճակում պահել է 15 վայրկյան: Նա այդ քաշով 3 անգամ կքանստել է:
Րոպեներ անց հրշեջ-փրկարարը կրկնել է վարժությունը՝ այս անգամ ծանրաձողի քաշը դարձնելով 210 կիլոգրամ: Այդ քաշով մարզիկը կքանստել է 5 անգամ՝ մեկ օրում սահմանելով համաշխարհային երկու ռեկորդ:–0–