431.27
5.71
396.02
-8
Եղանակը Երևանում
Հայ

Համածառայակիցն արձակել է կրակոց գլխի շրջանում. հրապարակվել են նախօրեին զինծառայողի վիրավորման հանգամանքները

11:22
30 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:31
15 Փետրվարի 2023
Ամերիաբանկը ներկայացրել է շահավետ առաջարկներ նոր հաճախորդների համար Ավանում մասնաճյուղի բացման կապակցությամբ
Երևանի Ավան վարչական շրջանում մասնաճյուղի բացման կապակցությամբ Ամերիաբանկը ներկայացրել է հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար, ովքեր այս մասնաճյուղում հաշիվ կբացեն մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ
15:57
15 Փետրվարի 2023
Սուրենյանը հայտնել է, թե երբ ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Սուրենյանը հայտնել է, թե երբ ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
15:43
15 Փետրվարի 2023
Թանկարժեք վիրահատությունների և դեղերի հասանելիություն. նախարարը ներկայացրել է բժշկական համընդհանուր ապահովագրության ներդրման առավելությունները
Ավանեսյանը ներկայացրեց բժշկական համընդհանուր ապահովագրության ներդրման առավելությունները
11:49
15 Փետրվարի 2023
Հայաստանը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
11:29
15 Փետրվարի 2023
Երևանի անձնգրերի և վիզաների բաժիններից մեկի աշխատակիցները բռնվել են կաշառք վերցնելու պահին (ՎԻԴԵՈ)
Երևանի անձնգրերի և վիզաների բաժիններից մեկի աշխատակիցները բռնվել են կաշառք վերցնելու պահին. ՎԻԴԵՈ
21:30
14 Փետրվարի 2023
Հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել
Այսօր հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել
13:50
14 Փետրվարի 2023
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում
12:47
14 Փետրվարի 2023
Հայաստանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիա (ՖՈՏՈ)
25 տոննա քաշով bեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ
12:32
14 Փետրվարի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Վթարի պատճառով այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
10:54
14 Փետրվարի 2023
15-ամյա Նանար Մուրադյանը հայտնաբերվել է
15-ամյա Նանար Մուրադյանը հայտնաբերվել է
10:50
14 Փետրվարի 2023
Հալեպի նահանգապետը շնորհակալագրեր է հանձնել հայ փրկարարներին
Հալեպի նահանգապետը շնորհակալագրեր է հանձնել հայ փրկարարներին
15:27
13 Փետրվարի 2023
Անվավեր են ճանաչվել կաշառքով ձեռք բերված վարորդական վկայականները
Անվավեր են ճանաչվել կաշառքով ձեռք բերված վարորդական վկայականները