ՀՀ վարչապետը հայտարարություն է տարածել ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդության չստորագրման կապակցությամբ
27.02.2021,
19:46
Փաշինյանը հայտարարություն է տարածել ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդության չստորագրման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի միջնորդությունն ու առարկություններով հետ է ուղարկել։
«Սիրելի հայրենակիցներ. Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում:–0–