ՀՀ վարչապետը երկարաձգել է արձակուրդը

03.06.2019, 12:52
Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է արձակուրդը։
ՀՀ վարչապետը երկարաձգել է արձակուրդը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է արձակուրդը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության կայքում, վարչապետին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարության ղեկավարն արձակուրդ է վերցրել մեկ օրով` մայիսի 31–ին։

Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:–0–