ՀՀ նախագահն այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ–ում
12.03.2021,
19:04
ՀՀ նախագահն այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ–ում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը`հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը:
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում», – նշել են վարչությունից:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն ստանալու համար դիմել է նախագահի աշխատակազմին և «Աստղիկ» ԲԿ–ին։
Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում վարակվել է կորոնավիրուսով։–0–