641.11
7.02
522.59
-7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ գլխավոր դատախազը ՇՀԿ նիստում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

21:01
20 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանարպետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: 

Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան երեք շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված հարվածների թիրախներ է դարձվել նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մահացել կամ վիրավորում են ստացել ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:   

Загружается новость ... "Лево"
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված՝ հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին և կատարված հանցագործություններին նրանց ներգրավելու իրողությունը: Նա շեշտել է, որ նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով անկախ սահմաններից խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»: 

Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը: 

ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տերածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանն սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում:-0-    

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:22
04 Հունվարի 2021
Լուրեր են տարածվել Դավիթ Բեկ համայնքից հայ զինվորի առևանգման մասին. ՊՆ–ն մեկնաբանում է
ՊՆ–ն մեկնաբանել է Դավիթ Բեկ համայնքից հայ զինվորի առևանգման մասին լուրերը
16:22
04 Հունվարի 2021
Ի՞նչ է քննարկվելու Փաշինյան-Ալիև հանդիպմանը և Արարատի մարզին սպառնացող կորուստները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է քննարկվելու Փաշինյան-Ալիև հանդիպմանը և Արարատի մարզին սպառնացող կորուստները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
00:44
04 Հունվարի 2021
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, մասնակցել է նաև Արցախի նախագահը
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ, մասնակցել է նաև Արցախի նախագահը
16:43
03 Հունվարի 2021
Փաշինյանը Երևանում ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Փաշինյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
12:35
03 Հունվարի 2021
Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը
Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը
22:07
02 Հունվարի 2021
Փոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները
Փոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները
16:11
02 Հունվարի 2021
«Ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք». Շուռնուխ գյուղն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (ՎԻԴԵՈ)
«Ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք». Շուռնուխ գյուղն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ. ՎԻԴԵՈ
11:35
02 Հունվարի 2021
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 540 թեստ, հաստատվել է 60 նոր դեպք, առողջացել է 285 մարդ. ԱՆ
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 540 թեստ, հաստատվել է 60 նոր դեպք, առողջացել է 285 մարդ
18:19
01 Հունվարի 2021
Տարեմուտը` հերոսների հետ. Ամանորի գիշերը օդապարուկներով լուսավորվեց Եռաբլուրի երկինքը (ՎԻԴԵՈ)
Տարեմուտը` հերոսների հետ. Ամանորի գիշերը օդապարուկներով լուսավորվեց Եռաբլուրի երկինքը. ՎԻԴԵՈ
13:00
01 Հունվարի 2021
Նախօրեին կատարված կորոնավիրուսի 1973 թեստից հաստատվել է 329 նոր դեպք, 554 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարված կորոնավիրուսի 1973 թեստից հաստատվել է 329 նոր դեպք, 554 մարդ առողջացել է
01:30
01 Հունվարի 2021
Հայաստանը հիշում է նահատակված հերոսներին. Երևանի երկինքը լուսավորվեց հարյուրավոր լապտերով (ՎԻԴԵՈ)
Հայաստանը հիշում է նահատակված հերոսներին. Երևանի երկինքը լուսավորվեց հարյուրավոր լապտերով. ՎԻԴԵՈ
19:46
31 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմ, կորոնավիրուսի համավարակ և անկայուն քաղաքական իրավիճակ. ինչպիսի՞ն կհիշվի 2020թ.–ը (ՎԻԴԵՈ)
Արցախյան պատերազմ, կորոնավիրուսի համավարակ և անկայուն քաղաքական իրավիճակ. ինչպիսի՞ն կհիշվի 2020թ.–ը. ՎԻԴԵՈ