568.89
6.57
483.42
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ֆինանսների նախարարի պ.կ.–ն ներկայացրել է պետծառայողների պարգևավճարների չափը

12:55
02 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական կառավարման համակարգում աշխատակիցների ամսական վարձատրության միջին չափը կազմում է 360 հազար դրամ՝ ներառյալ պարգևավճարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին:

Անդրադառնալով թվային ցուցանիշներին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Պետական կառավարման համակարգում աշխատակիցների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշը 360 հազար դրամ է»:

Նա նկատել է, որ 2019-ին և 2020-ին ամենաքննարկվող հարցերից է եղել պարգևավճարների հարցը: Ջանջուղազյանը կրկին անդրադարձավ տրամաբանությանը, ներկայացրեց, թե ինչ տրամաբանություն էր առկա մինչև 2019 թվականը:

«Մենք ունեինք պատմականորեն զարգացման տարբեր փուլերում ձևավորված վարձատրության ոչ միասնական համակարգ, որովհետև մի կողմից օրինակ կար Ֆինանսների նախարարություն, որի համար մոտ 20 տարի բյուջեի մասին օրենքով նախատեսվում էր պարգևատրման առանձին տող, և կային պետական մարմիններ, որոնք չունեին պարգևատրման համար առանձին տող նախատեսված՝ ոչ միայն բյուջեում, այլ նաև՝ մինչև ԱԺ-ի կողմից 2019-ին արտաբյուջետային հաշիվների գործողությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքներում փոփոխությունների ընդունումը, այլընտրանքային աղբյուր չունեին, որը հանդիսանում էր արտաբյուջեն», – ասել է Ջանջուղազյանը:

Նա ներկայացրել է, որ արտաբյուջետային հաշիվները ձևավորվում էին տարբեր զարգացումների արդյունքում, օրինակ՝ մի դեպքում ՊԵԿ-ի հարկային մասում ստուգումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների ինչ-որ տոկոս, մյուս դեպքում՝ ՊԵԿ-ի մաքսային որոշ ծառայությունների համար որոշ տոկոս: Ջանջուղազյանը բերեց նաև ճանապարհային ոստիկանների պարգևավճարների օրինակը, երբ ստացել են՝ խախտումներ արձանագրելու համար:

«Ամբողջ խնդիրը նրանում էր, որ համակարգն ամենևին միասնական չէր, մի դեպքում կար հատուցման հնարավորություն՝ X չափի, մեկ այլ դեպքում՝ Y չափի: Եվ կային պետական մարմիններ, որտեղ ընդհանրապես որևէ լրացուցիչ հատուցման հնարավորություն չկար: Մենք բոլորս ժամանակի ինչ-որ պահի արձանագրեցինք, որ տարիների ընթացքում ձևավորել ենք պետական կառավարման համակարգ, որը շատ արդյունավետ չէ՝ նաև իր հաստիքների թվաքանակի ներգրավման տեսանկյունից: Վարձատրությունը պետք է համարժեք լինի», – ասել է նախարարի պաշտոնակատարը:

Նա խոսել է նաև մասնավոր և պետական համակարգերում վարձատրությունների տարբերության մասին:

«Ինչ ճանապարհով ենք փորձել գնալ. փորձել ենք որպես միջանկյալ լուծում դիտարկել պարգևավճարների ինստիտուտը՝ ընդ որում միասնական մոտեցմամբ, ոչ թե տարբերակված: Բայց դրան վերաբերվել ենք որպես միջանկյալ՝ այն տրամաբանությամբ, որ մենք պետք է գնանք կառուցվածքի օպտիմալացմանը, կառուցվածքի մինչև վերջին աշխատատեղի նկարագրությանը հասնելով, որ համոզված լինենք, որ պետական կառավարման համակարգը տալիս է այն արդյունքը, ինչի համար կոչված է: Դրան տրամաբանորեն պետք է հաջորդեր և ընթացքի մեջ է յուրաքանչյուր գործառույթին հասնելը, նաև արդյունավետության բարձրացումը», – ասել է Ջանջուղազյան ու հավելել, որ դա հեշտ չէ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:36
23 Հուլիսի 2021
Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են նաև այս պահին․ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են նաև այս պահին․ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքում
20:55
23 Հուլիսի 2021
Երթևեկը երկկողմ կսահմանափակվի ․փոփոխություն Երևանի երկու փողոցների հատվածում (ՍԽԵՄԱ)
Երթևեկը երկկողմ կսահմանափակվի ․փոփոխություն Երևանի երկու փողոցների հատվածում.ՍԽԵՄԱ
20:07
23 Հուլիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
2021թ.-ի ապրիլի 5-ին  մեկնարկել էր #cashbackմարաթոն՝  ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան
19:03
23 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել
16:20
23 Հուլիսի 2021
Ժանգոտած սարքեր, բորբոսնած պատեր․կասեցվել է կաթնամթերքի և մսամթերքի խոշոր արտադրողներից մեկի գործունեությունը (ՖՈՏՈ)
Ժանգոտած սարքեր, բորբոսնած պատեր․կասեցվել է կաթնամթերքի և մսամթերքի խոշոր արտադրողներից մեկի գործունեությունը.ՖՈՏՈ
15:49
23 Հուլիսի 2021
Ոստիկանական ուժեր դեպի Տավուշ, գաղտնի քայլեր Փաշինյանի դեմ և Մարությանի հետ կոնֆլիկտի լուծումը․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանական ուժեր դեպի Տավուշ, գաղտնի քայլեր Փաշինյանի դեմ և Մարությանի հետ կոնֆլիկտի լուծումը․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:25
23 Հուլիսի 2021
ՊՆ-ն պարզաբանել է անհայտ կորած զինծառայողներին աջակցություն տրամադրելու կարգը
ՊՆ-ն պարզաբանել է անհայտ կորած զինծառայողներին աջակցություն տրամադրելու կարգը
10:15
23 Հուլիսի 2021
Հայտնի է, թե ով կգլխավորի «Հայաստան» դաշինքի խմբակցությունն ԱԺ-ում
Հայտնի է, թե ով կգլխավորի «Հայաստան» դաշինքի խմբակցությունն ԱԺ-ում
09:25
23 Հուլիսի 2021
2 ադրբեջանցի պայթյունից տուժել է, Սուքիասյանի եղբորը կալանավորել են, մարզպետի տղան էլ հետախուզվում է․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
2 ադրբեջանցի պայթյունից տուժել է, Սուքիասյանի եղբորը կալանավորել են, մարզպետի տղան էլ հետախուզվում է․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:44
22 Հուլիսի 2021
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
18:33
22 Հուլիսի 2021
Հայկ Մարությանը դատարան է դիմել, Միրզոյանը թռնում է թիմից, Արայիկ Հարությունյանն էլ զայրացրել է․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկ Մարությանը դատարան է դիմել, Միրզոյանը թռնում է թիմից, Արայիկ Հարությունյանն էլ զայրացրել է․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
22 Հուլիսի 2021
Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները
Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները