ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են համալիր ստուգումներ

30.11.2022, 10:47
ՊՆ-ն զգուշացնում է ԶՈւ-ում մեկնարկած համալիր ստուգումների մասին
ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել են համալիր ստուգումներ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 28-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի կողմից, ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-