629.98
7.05
518.89
-10
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԳԱԱ նախագահությունը պահանջում է կառավարության հրաժարականը

13:49
25 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական–վերլուծական ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Հայտարարությունն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 24-ի նիստում:

Հայտարարության մեջ նշված է.

«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը  հայտարարում է.

1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։

2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։

3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։  

4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության  նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։

5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:

6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։–0–




Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:30
21 Հունվարի 2021
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Ղարաբաղում օպերատիվ իրավիճակն ու համագործակցության ընթացիկ հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ
21:23
21 Հունվարի 2021
Վերջ ամանորյա երկար արձակուրդներին. ՀՀ–ում ուզում են ոչ աշխատանքային համարել միայն հունվարի 1–ը, 2–ն ու 6–ը
Վերջ ամանորյա երկար արձակուրդներին. ՀՀ–ում ուզում են ոչ աշխատանքային համարել միայն հունվարի 1–ը, 2–ն ու 6–ը
17:31
21 Հունվարի 2021
Որտե՞ղ են պահում հայ գերիներին, Սուքիասյանի թալանված բանկը, ՌԴ-ի առաջարկը և Օհանյանի կոշտ պատասխանը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Որտե՞ղ են պահում հայ գերիներին, Սուքիասյանի թալանված բանկը, ՌԴ-ի առաջարկը և Օհանյանի կոշտ պատասխանը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:55
21 Հունվարի 2021
«Իմ քայլ»-ի պատգամավորները հեռացան` լսելով «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցը (ՎԻԴԵՈ)
«Իմ քայլ»-ի պատգամավորները հեռացան` լսելով «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցը. ՎԻԴԵՈ
14:31
21 Հունվարի 2021
Առողջապահության նորանշանակ նախարար. ««Արմֆարմացիա» ընկերությունում ես և ամուսինս փայաբաժին չունենք, մայրս փոքր փայաբաժին ունի» (ՎԻԴԵՈ)
«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշել է նորանշանակ նախարար, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է աղանդին. ՎԻԴԵՈ
14:04
21 Հունվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
13:00
21 Հունվարի 2021
Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր
Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր
12:44
21 Հունվարի 2021
Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների և պատանդների հայրենադարձման հրատապության վրա
Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների և պատանդների հայրենադարձման հրատապության վրա
12:25
21 Հունվարի 2021
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակը նոր մարզպետ ունի
11:08
21 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2199 թեստ, հաստատվել է 307 նոր դեպք, առողջացել է 189 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2199 թեստ, հաստատվել է 307 նոր դեպք, առողջացել է 189 մարդ
10:57
21 Հունվարի 2021
ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար
ՀՀ–ում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար
23:28
20 Հունվարի 2021
Երևանն ու Մոսկվան կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները
Երևանն ու Մոսկվան կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները