417.14
4.83
386.42
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ–ի արձագանքը Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը ձախողում է կազմակերպության համար. Փաշինյան

12:13
13 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաև կազմակերպության համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում:

Загружается новость ... "Лево"

«Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել, արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել», – ասաց վարչապետն` ավելացնելով, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում` իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

«Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները ցավոք միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում և ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում», – ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը նաև ասաց, որ քաղաքականացման հետևանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետևանք ունեցավ ի դեմս Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման և այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացվում են եռամսյա վարժական հավաքները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
15:37
19 Մայիսի 2023
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները