ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը

29.07.2021, 19:23
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը:

Загружается новость ... "Лево"

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, Ստանիսլավ Զասը իր խորին ցավակցությունն է հայտնել հուլիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով երեք հայ զինծառայողների զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ: Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշել է Ստանիսլավ Զասը:

Իրավիճակը սահմանին

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանը սադրանքները շարունակել է նաև հուլիսի 29–ին Քարվաճառի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ վիրավոր։–0–