Գյումրիում Դելֆինարիում է բացվել (ՎԻԴԵՈ)

14.08.2019, 16:06
Գյումրիում, չնայած կենդանապաշտպանների և հասարակության ներկայացուցիչների բողոքներին, բացվել է «Ույուտ» դելֆինարիումը:
Գյումրիում Դելֆինարիում է բացվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսոի./Նովոստի–Արմենիա/. Գյումրիում, չնայած կենդանապաշտպանների և հասարակության ներկայացուցիչների բողոքներին, բացվել է «Ույուտ» դելֆինարիումը, որի մասին սյուժե է ներկայացրել Գյումրու «Ցայգ» հեռուստաալիքը։

Նշվում է, որ դելֆինարիումի բացմանը ներկա են եղել հյուրեր երկրի տարբեր անկյուններից։ Այս նվերը գյումրեցիներին մատուցել է ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանը։

«Ուզում եմ, որպեսզի մեր քաղաքում լինի նման օբյեկտ` դելֆինարիում, որն այդքան հաճույք է պատճառում երեխաներին և նրանց ծնողներին։ Դա պարզապես մաքուր սրտից է։ Ես այս աշխատանքն ընկալում եմ որպես ներդրում մեր քաղաքում», – նշել է նա։

Բնապահպաններն ավելի վաղ դեմ էին արտահայտվել նման դելֆինարիումի բացմանը` նշելով, որ կենդանիները պետք է ապրեն օվկիանոսում, իսկ լողավազանների պայմաններն անընդունելի են նրանց համար։ Դրան ի պատասխան` Պետրոսյանը նշել է, որ իր լողավազանում արդեն 15 տարի բնակվում է 25–ամյա դելֆին։

«Օվկիանոսում նա (դելֆին) ապրում է 15–17 տարի, իսկ լողավազանում` մինչև 35 տարի, քանի որ մենք նրանց համար լավ պայմաններ ենք ստեղծում», – ընդգծել է Պետրոսյանը։

2013թ.–ին դադարեց գործել Երևանի դելֆինարիումը, որի փակումը ողջունեցին հայ բնապահպանները։ Այն գործում էր 2011թ.–ից։ Երևանի դելֆինարիումում բնակվում էին չորս խաղաղօվկիանոսյան դելֆին, ինչպես նաև երկու հարավային ծովարջ։–0–