632.07
7
535.11
+12
Եղանակը Երևանում
Հայ

Գորիսի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա բերման է ենթարկվել . ոստիկանություն

10:23
21 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և փոխանցվել քննչական կոմիտե», – հայտնեցին ոստիկանությունից` միաժամանակ չնշելով, որ կոնկրետ ինչ քրեական գործ է հարուցվել։

Загружается новость ... "Лево"

Սյունեցիները վստահ են, որ Գորիսի քաղաքապետի բերման ենթարկելն ունի քաղաքական դրդապատճառներ, նախօրեին Առուշանյանը կոչ էր արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։ 

Նա հայտարարել է, որ վարչապետն օտարում է հայոց հողն ու խաթարում է Սյունիքի երբեմնի անառիկությունը։

«Սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց», – ավելացրել է Առուշանյանը։

Այս պահին Գորիսի մուտքի մոտ հավաքվել են մի խումբ մարդիկ, այնտեղ են նաև մեծ թվով ոստիկաններ, որոնք փակել են մայրուղին։

Հավաքվածները վրդովված են, որ օրերս մարզի տարածքում` Որոտան գյուղի և Կապանի օդանավակայանի մոտակայքում, նկատվել են մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ` Ադրբեջանի դրոշով։ Սյունեցիներն ավտոմեքենաներով փակել են Գորիս–Տաթև և Սիսիան–Գորիս մայրուղիների հատվածը։ Ենթադրվում է, որ Փաշինյանի շարասյունը պետք է անցնի այդ ճանապարհով։

Ինչ է կատարվում Սյունիքում

Նոյեմբերի 9–ին Արցախում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել յոթ շրջաններին հարակից ավելի քան 190 բնակավայր, ինչի արդյունքում Սյունիքի մարզի սահմանները (այդ թվում` Կապան մարզկենտրոնը) հայտնվել են Ադրբեջանի նոր սահմանների հետ անմիջական հարևանությամբ։

Դեկտեմբերի 17–ին սյունեցիները փակել են Կապանի օդանավակայան տանող ճանապարհը` իրավասու մարմիններից պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 17–ի առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է տրվել զինվորականներին՝ մինչև վաղը՝ 17:00-ն, ազատել Կապանի շահեկան, բարձր դիրքերը, «դրանք հանձնվում են թշնամուն», հիմա ստացվելու է այնպես, որ թշնամին մոտենալու է մեր սահմաններին, բնակելի տարածքներից ընդամենը 1 կմ հեռավորություն վրա է լինելու: Նա պարզաբանել է, որ դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի էլի մի հատված ընկնում է թշնամու տարածքի մեջ: Բացի այդ, Փարսյանը նշել է, որ Կապանից 4 գյուղական բնակավայր տանող ճանապարհը՝ դեպի Խդրանց, Կապան, Եղվարդ և Ուժանիս գյուղեր տանող ճանապարհի մի հատվածը, ընկնում է թշնամու տարածքի մեջ:

Նույն օրը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
06 Ապրիլի 2021
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:08
06 Ապրիլի 2021
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
11:07
06 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
23:25
05 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ. ՎԻԴԵՈ
20:46
05 Ապրիլի 2021
Արցախում 20 ադրբեջանցի է զոհվել,Արա Սաղաթելյանին կկալանավորե՞ն և Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում 20 ադրբեջանցի է զոհվել,Արա Սաղաթելյանին կկալանավորե՞ն և Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20:41
05 Ապրիլի 2021
Քոչարյանը պարզաբանել է` արդյոք մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
Քոչարյանը պարզաբանել է` արդյոք մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
16:07
05 Ապրիլի 2021
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց. նախագիծ
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց
15:38
05 Ապրիլի 2021
Մակունցը նշել է, թե երբ Փաշինյանը հրաժարական կտա
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, թե երբ Փաշինյանը հրաժարական կտա
15:21
05 Ապրիլի 2021
Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար, ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն Երևանի շենքերի բակերը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:02
05 Ապրիլի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. երթևեկությունը կփոխվի Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
11:08
05 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
13:33
04 Ապրիլի 2021
Արդեն ուշ ա, ամեն ինչ շատ լուրջ ա... Հարութը կյանքը զոհեց զինակից ընկերներին փրկելիս.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Հարությունը պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, զոհվել` զինակից ընկերներին կրակի տակից դուրս բերելիս ու հայրենիքը պաշտպանելիս. էՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ