Գորիսի քաղաքապետը կոչ է անում վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ

21.12.2020, 01:05
Գորիսի քաղաքապետը կոչ է անում վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ  
Գորիսի քաղաքապետը կոչ է անում վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը հայտնել է, որ պատրաստվում է թույլ չտալ վարչապետի աշխատանքային այցի շրջանակում մտնել Սյունիքի մարզ: Ա

«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին»,- նշել է նա իր Facebook-յան էջում։

Նա նշել է, որ սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն:

«Սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի աշխատանքային այցով կայցելի Սյունիք։ Նա մտադիր է այցելել Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ:

Օրերս Սյունիքի, մասնավորապես, Գորիսի ու Կապանի բնակիչները, փակել էին միջքաղաքային ճանապարհը՝ պարզաբանում պահանջելով պետական սահմանի վրա տեղի ունեցող սահմանների ճշգրտման աշխատանքների վերաբերյալ: Նրանք անհանգստացած էին այն իրողությամբ, որ սահմանի ավելի բարենպաստ դիրքերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: -0-