Գործարկվում են չվերթեր Երևան–Քուվեյթ ուղղությամբ

24.02.2025, 21:29
Չվերթերը կիրականացվեն շաբաթը 3 անգամ
Գործարկվում են չվերթեր Երևան–Քուվեյթ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/․ Jazeera Airways ավիաընկերությունը հունիսի 24-ից գործարկում է նոր չվերթ Երևան-Քուվեյթ ուղղությամբ։

Ինչպես հաղորդվում է ավիաընկերության կայքում, չվերթերը կիրականացվեն շաբաթը 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։