406.42
6.59
396.12
+1
Եղանակը Երևանում
Հայ

ԳեոՊրոՄայնինգը կաջակցի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

13:24
29 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը (ԳեոՊրոՄայնինգի դուստր ձեռնարկությունը) պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի իրականացման համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Геопромайнинг

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է երեք տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Վարդենիի շրջանի 5 սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին՝ ընդհանուր 150 մլն դրամով (470 հազար դոլար)։

Ծրագիրն ուղղված է հինգ գյուղերի խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգով ապահովելուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը 700 միլիոն դրամ է, որից 150 միլիոնը կտրամադրի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, 180 միլիոնը՝ Վարդենիս համայնքը։ Մնացածը սուբսիդավորում է պետությունը։

Անատոլի Գոգոտին, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն. «Ընկերության մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետության, տեղական համայնքների և բիզնեսի միջև: Մեր փորձը ցույց է տալիս, որ նման համագործակցությունը մեզ թույլ է տալիս առավել արդյունավետ լուծել ենթակառուցվածքային բնույթի սոցիալական խնդիրները մեր ներկայության մարզերում, քանի որ գործընթացում ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը։ Սա արդեն չորրորդ ծրագիրն է, որին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը», և ես համոզված եմ, որ դրա իրականացումը կբարելավի մարզի սահմանամերձ գյուղերի սոցիալական ու կենցաղային պայմանները»։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի մասնակցությունը մեր մարզում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին թույլ է տալիս լուծել ավելի մեծ խնդիրներ՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այս առումով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է՝ 15 տարի մասնակցելով համայնքի և նրա բնակիչների կյանքին: Ընկերության սոցիալական, մշակութային, կրթական և բժշկական ծրագրերը թույլ են տալիս բարելավել մեր համաքաղաքացիների կյանքի որակը»։


Геопромайнинг

Ընկերության մասնակցությունը նախորդ սուբվենցիոն ծրագրերին գնահատվում է 140 մլն դրամ։ Առաջին երկուսը կրկին իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, սա Վարդենիս քաղաքի մի շարք գյուղերի գազիֆիկացման, ջրամատակարարման համակարգի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, փողոցների վերակառուցման ու բարեկարգման ծրագիր է։ Երրորդ ծրագիրը Արարատ քաղաքի մշակույթի տան շենքի վերակառուցումն ու հարակից հրապարակի բարեկարգումն է։

Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ընթացիկ ծրագիրը չորրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի կառավարության հետ միասին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը։

Ընկերությունը կատարում է նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկային և սոցիալական պարտավորությունները:

ՀՀ կառավարությունը Վարդենիս խոշորացված համայնքում 2021 և 2022 թվականներին իրականացրել է 1 միլիարդ 890 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական հատկացում սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում։
2023 թվականի համար ՀՀ Կառավարությունը նախատեսում է իրականացնել 1 միլիարդ 980 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրերի սուբսիդավորում :

Նախագծերն ուղղված են համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգմանը, կենտրոնական և գյուղական բնակավայրերին մոտեցող փողոցների ասֆալտապատմանը, փողոցների լուսավորության ցանցի կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, ապաստարանների և թաքստոցների կառուցմանը, խմելու ջրագծերի և ոռոգման ջրագծերի կառուցմանը, հասարակական շենքերի հիմնանորոգմանը, մանկապարտեզների վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգմանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:34
12 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:08
11 Նոյեմբերի 2022
Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը
12:17
11 Նոյեմբերի 2022
Հայաստանում տեղում է առաջին ձյունը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տեղում է առաջին ձյունը. ՎԻԴԵՈ
12:06
11 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:41
10 Նոյեմբերի 2022
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
21:33
10 Նոյեմբերի 2022
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
15:27
10 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
15:23
10 Նոյեմբերի 2022
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
13:32
10 Նոյեմբերի 2022
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին
13:26
10 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
12:33
10 Նոյեմբերի 2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա
Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ
11:47
10 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար