424.06
4.19
390.37
+15
Եղանակը Երևանում
Հայ

Գեղեցկության սրահներ, բացօթյա սրճարաններ. Ավինյանը նշել է, թե երբ կհանվեն որոշ օբյեկտների գործունեության սահմանափակումները

22:09
28 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ 

Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

«Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», - նշել է Ավինյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։

ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտել է, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։

Հիշեցնենք, որ պարետի ապրիլի 28-ի որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 28–ին ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1867 դեպք, առողջացումների թիվը հասել է 866-ի, փաստացի բուժվում է 971 մարդ, ընդհանուր թեստերի թիվը 19296, մահացել է, ցավոք, 30 մարդ:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:18
10 Ապրիլի 2024
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ
Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել
15:55
10 Ապրիլի 2024
Բացարձակապես սուտ է, որ Տավուշից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է․ Փաշինյան
Փաշինյանն ասել է, որ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի տարածքում  երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել։ ՀՀ տարածքում եղել է ու կլինի Ոսկեպար անունով ու Բաղանիս անունով գյուղ
13:04
10 Ապրիլի 2024
Փաշինյան․ դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն, ասել է Փաշինյանը
11:43
10 Ապրիլի 2024
Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի կարծիքով, պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, ՎԻԴԵՈ
10:30
10 Ապրիլի 2024
Կարող է՝ ինչ-որ մի պահի հրաժարվենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ տարածքից, ՀՀ Տավուշի մարզից, որևիցե մարզից որևիցե բան քննարկման ենթակա չէ․ ՎԻԴԵՈ
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ
14:23
09 Ապրիլի 2024
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
12:36
09 Ապրիլի 2024
Ամերիաբանկը հայտնեց բաժնետոմսերի վաճառքի գործարքի փակման մասին
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
11:17
09 Ապրիլի 2024
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
11:07
09 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում